Նկար, որը ցույց տվեց, որ հանճարները ևս ունեն հումորի զգացում
Էնշտեյնը հեղաշրջում կատարեց ատոմային ֆիզիկայի և քվանտահին մեխանիկայի ասպարեզներում: Իսկ այս նկարը փոխեց ոչ միայն Էնշտեյնի հանդեպ ունեցած վերաբերմունքը, այլև` գիտնականների հանդեպ ընդհանրապես: Բանն այն է, որ 72 տարեկան գիտնականն արդեն հոգնել էր մամուլի «հետապնդումներից»: Եվ երբ նրան արդեն որերորդ անգամ խնդրեցին ժպտալ տեսածցիկի առջև, ապա նա ժպտալու տեղը ուղղակի լեզու ցույց տվեց : Այս լեզուն հանչարի լեզու է, և հենց դրա համար էլ լուսանկարը վայրկյանական դարձավ հանրաճանաչ: Այսուհետև Էնշտեյնին միշտ կհիշեն և կհամարեն իբրև մեծ նորարար ու օրիգինալ մարդ:
Նկար, որը ընդհանրապես զուրկ է ռոմնատիկաից
1945 թվականի օգոստոսի 14 Ճապոնիայի անձնատուր(կապիտուլացիա) լինելու մասին նորությունը ազդարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Բուռն տոնախմբություն սկսվեց Նյու-Յորքի փողոցներում: Սակայն ոչ մեկ իրեն այդքան ազատ չէր զգում, ինչքան զինվորականները: Այն բոլոր մարդկանց մեջ, որոնք այդ օրը հավաքվել էին Թայմս-սկվերում, կար նաև մի շատ տաղանդավոր լուսանկարիչ` Ալֆրեդ Էյզենշտադտը: Նա նկատեց մի նավաստու, որը «գրկում ու համբուրում էր բոլոր այն աղջիկներին, որոնք ճանապարհին հանդիպում էին նրան »: Սակայն ավելի ուշ այդ նավաստին բացադրել է, որ նրա համար կարևոր չէր, թե նա ում է համբուրում ` մեծի թե փոքրի, նիհարի թե գերի: Եվ չնայած, որ այս նկարը չի հանդիսանում երկու սիրահարների նկար, այն մինչ օրս էլ մնում է Ամերիկայի մնայուն սիմվոլներից մեկը:
Նկար, որը սյուրռեալիզմը դարձրեց իրականություն
Ֆիլիպ Հալցմանը այն միակ լուսանկարիչն էր, ով մարդկանց ցատկելու ընթացքում նկարելով կառուցեց իր կարիերան: Նա պնդում էր, որ ցատկի ժամանակ այս կամ այն օբյեկտը ցույց է տալիս իր իրական էությունը, ներքին բնույթը: Այդ հաստատման հետ դժվար է չհամաձայնելը` նայելով Սալվադոր Դալիի “Dali Atomicus” լուսանկարին: 6 ժամ, 28 ցատկ, բազում օգնականնոր, որոնք օդ էին նետում ջրով լի դույլեր` ահա հենց այսպես էլ ծնվել է այս նկարը:


